Դատարանի որոշմամբ նշանակված զայրույթի կառավարման ծրագիր
Ծրագիրը կարող է հարմար լինել այն անձանց համար, որոնցից պահանջվում է անցնել զայրույթի կառավարման դասընթաց՝ դատական որոշման կամ հանձնարարականի, պրոբացիայի կամ պայմանական վաղաժամկետ ազատման պայմանի, խաղաղության պահպանման պարտավորագրի (peace bond), այլընտրանքային (diversion) իրավական ծրագրի, պատժի նշանակման հետ կապված պահանջի, աշխատավայրում կարգապահական գործընթացի, աշխատանքի վերադառնալու ծրագրի կամ փաստաբանի, գործատուի կամ համայնքային կազմակերպության ուղղորդման շրջանակում։
Մեր կրթական ծրագիրը մշակված է՝ օգնելու մասնակիցներին ավելի լավ հասկանալ զայրույթը, ճանաչել այն իրավիճակները, որոնք կարող են նպաստել զայրույթով պայմանավորված վարքագծին, և զարգացնել առօրյա իրավիճակներում առավել պատշաճ արձագանքելու գործնական հմտություններ։
Մասնակիցները կարող են ծրագիրն ամբողջությամբ անցնել առցանց և իրենց անհատական տեմպով՝ համատեղելով ուսուցումն աշխատանքի, ընտանեկան պարտականությունների և այլ անձնական զբաղվածության հետ։ Ծրագրի բոլոր պահանջները հաջողությամբ կատարելուց հետո մասնակիցներին տրվում է Ավարտման հավաստագիր, որը, համապատասխան դեպքերում, կարող է ներկայացվել ուղղորդող դատարանին, պրոբացիայի աշխատակցին, փաստաբանին, գործատուին կամ այլ լիազորված կազմակերպության։ Մասնակցի համաձայնությամբ ծրագրի ավարտը հաստատող փաստաթուղթը կարող է նաև ծրագրի Դատարանին հաշվետվություն ներկայացնելու ծառայության միջոցով անմիջապես տրամադրվել դատարանին, փաստաբանին, պրոբացիայի աշխատակցին, գործատուին կամ այլ լիազորված անձի կամ կազմակերպության։
Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով Կանադայում դատարանների, պրոբացիայի աշխատակիցների և իրավական ոլորտի մասնագետների կողմից սովորաբար ներկայացվող պահանջներն ու չափանիշները։ Այնուամենայնիվ, ցանկացած կրթական ծրագրի ընդունելիության վերաբերյալ վերջնական որոշումը բացառապես դատավորի, պրոբացիայի աշխատակցի կամ համապատասխան լիազորված իրավական մարմնի հայեցողության շրջանակում է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում նախքան գրանցվելը համապատասխան իրավասու մարմնից ճշտել ծրագրի ընդունելիությունը։
Ծրագրի ավարտը չի երաշխավորում որևէ կոնկրետ իրավական արդյունք, այդ թվում՝ արդարացում, պատասխանատվությունից կամ պատժից ազատում, պատժաչափի նվազեցում, քրեական գործի կարճում կամ որևէ այլ դատական որոշում։ Բոլոր իրավական որոշումները բացառապես դատավորների և այլ լիազորված որոշում կայացնող մարմինների իրավասության շրջանակում են և ընդունվում են յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքների հիման վրա։
Սույն ծրագիրը չի տրամադրում իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա, հոգեբանական գնահատում կամ հոգեկան առողջության բուժում։
Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ստացեք երկլեզու հավաստագիր