Զայրույթի կառավարման ծրագիր
- Նկարագրություն
- Ուսումնական ծրագիր
- Հաճախ տրվող հարցեր
- Ծանուցում
Video source is missing or invalid.
Զայրույթի կառավարման ծրագիրը համակարգված կրթական ծրագիր է, որը նախատեսված է օգնելու մասնակիցներին ավելի լավ հասկանալ զայրույթը, ճանաչել այն իրավիճակները, որոնք կարող են նպաստել զայրույթի հետ կապված վարքագծին, և զարգացնել առօրյա իրավիճակներում առավել պատշաճ արձագանքելու գործնական հմտություններ։
Թեև ծրագիրը մշակված է դատարանի, պրոբացիայի, աշխատավայրի կամ այլ իրավական պահանջների կատարմանը նպաստելու նպատակով, այն նաև հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարելավել հաղորդակցման, որոշումների կայացման և միջանձնային փոխհարաբերությունների իրենց հմտությունները։
Ծրագրում զայրույթը ներկայացվում է որպես բնական մարդկային հույզ, և հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է այն հարցի ըմբռնման վրա, թե ինչպես են զայրույթի առաջացման և զարգացման ընթացքում փոխկապակցվում մտքերը, հույզերը, մարմնական արձագանքները և վարքագիծը։
Մասնակիցները սովորում են նախազգուշացնող նշանները ճանաչելու, բարդ իրավիճակներին պատշաճ արձագանքելու, հարգալից հաղորդակցվելու և պատասխանատու ընտրություններ կատարելու գործնական ռազմավարություններ։
Ծրագրի ամբողջ ընթացքում հատուկ շեշտ է դրվում անձնական պատասխանատվության, սեփական գործողությունների համար հաշվետվողականության, արդյունավետ հաղորդակցության, հակամարտությունների լուծման և զայրույթի կառավարման գործնական մեթոդներն առօրյա կյանքում կիրառելու վրա։
Ուսումնական ծրագիրը բաղկացած է վեց համակարգված մոդուլից, որոնցից յուրաքանչյուրը հաջորդաբար զարգացնում և լրացնում է նախորդ մոդուլներում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
Մոդուլ 1 – Զայրույթի և հուզական ինքնագիտակցության ներածությու, մասնակիցներին ծանոթացնում է զայրույթի բնույթին և բացատրում, թե ինչպես են զայրույթի գործընթացում փոխազդում մտքերը, հույզերը, մարմնական արձագանքները և վարքագիծը։ Մասնակիցները սովորում են ճանաչել զայրույթ առաջացնող տարածված հրահրիչ գործոնները, զայրույթի արտահայտման բնորոշ ձևերը և վաղ նախազգուշացնող նշանները՝ նախքան զայրույթի ուժգնացումը։
Մոդուլ 2-ում – Չկառավարվող զայրույթի իրավական և սոցիալական հետևանքները, ուսումնասիրվում են զայրույթով պայմանավորված վարքագծի հնարավոր իրավական, անձնական և սոցիալական հետևանքները։ Մասնակիցները ծանոթանում են Կանադայի այն օրենքներին, որոնք կարող են կիրառվել զայրույթի հետ կապված միջադեպերի դեպքում, ընդհանուր պատկերացում են կազմում արդարադատության գործընթացի և դատարանների ակնկալիքների վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրում են, թե չկառավարվող զայրույթն ինչպես կարող է ազդել հարաբերությունների, աշխատանքի և համայնքային կյանքի վրա։ Մոդուլում առանձնահատուկ շեշտ է դրվում սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու, անձնական պատասխանատվության և տեղեկացված ու կշռադատված որոշումներ կայացնելու կարևորության վրա։
Մոդուլ 3-ը – Հաղորդակցություն և հակամարտությունների լուծում, կենտրոնանում է հաղորդակցման գործնական հմտությունների վրա, որոնք նպաստում են հակամարտությունների նվազեցմանը։ Մասնակիցները սովորում են, թե հաղորդակցման տարբեր ոճերն ինչպես կարող են ազդել տարաձայնությունների զարգացման վրա, և գործնականում կիրառում են ակտիվ լսելու, հարգալից հաղորդակցվելու, ինքնավստահ և հստակ հաղորդակցության (assertiveness), ինչպես նաև խնդիրների կառուցողական լուծման մեթոդներ՝ հակամարտություններին առանց ագրեսիայի արձագանքելու համար։
Մոդուլ 4-ը – Հաղթահարման հմտություններ և ինքնակարգավորման մեթոդներ, ներկայացնում է գործնական ռազմավարություններ, որոնք մասնակիցները կարող են կիրառել, երբ զգում են, որ զայրույթը սկսում է ուժգնանալ։ Թեմաները ներառում են վաղ նախազգուշացնող նշանների ճանաչումը, վերահսկվող շնչառությունը, ներկա պահին կենտրոնանալու (grounding) մեթոդները, նախապես պլանավորված դադարները, դրական ներքին երկխոսությունը և այլ գործնական մեթոդներ, որոնք կարող են օգնել անձին սթրեսային իրավիճակներում արձագանքել ավելի հանգիստ, գիտակցված և կշռադատված կերպով։
Մոդուլ 5-ը – Պատճառված վնասի փոխհատուցում և հարաբերությունների վերականգնում, կենտրոնանում է զայրույթի հետ կապված միջադեպերից հետո անձնական պատասխանատվություն ստանձնելու վրա։ Մասնակիցներն ուսումնասիրում են անկեղծ ներողության հիմնական հատկանիշները, պատասխանատվությունն ընդունելու պատշաճ ձևերը և այն գործնական քայլերը, որոնք համապատասխան դեպքերում կարող են նպաստել հարաբերությունների վերականգնմանը։ Մոդուլում քննարկվում են նաև այն իրավիճակները, երբ հաշտեցումը կարող է լինել ոչ նպատակահարմար, ոչ անվտանգ կամ օրենքով չթույլատրված։ Ընդգծվում է անձնական սահմանները և դատարանի կողմից նշանակված պայմանները հարգելու կարևորությունը։
Մոդուլ 6-ը – Զայրույթի կառավարման երկարաժամկետ ծրագրի մշակում, համադրում և ամփոփում է ամբողջ ծրագրի ընթացքում ներկայացված հիմնական հասկացություններն ու հմտությունները՝ մասնակիցներին ուղղորդելով առօրյա իրավիճակներում զայրույթի կառավարման անհատական և գործնական ծրագիր մշակելու գործընթացում։ Մասնակիցները բացահայտում են իրենց համար բնորոշ հրահրիչ գործոնները, նախազգուշացնող նշանները, արդյունավետ հաղթահարման ռազմավարությունները, հաղորդակցման նպատակները, աջակցության հնարավոր աղբյուրները և ժամանակի ընթացքում դրական վարքագծային փոփոխությունները պահպանելու գործնական քայլերը։
Ուսուցումն ամրապնդվում է բազմազան կրթական աշխատանքների միջոցով, որոնք ներառում են իրականությանը մոտ դեպքերի ուսումնասիրություն, իրավիճակային վարժություններ, ինքնագնահատումներ, անդրադարձային օրագրային գրառումներ, ուղղորդված գործնական առաջադրանքներ և գիտելիքների ստուգումներ։
Այս աշխատանքները մասնակիցներին հնարավորություն են տալիս դասընթացում ներկայացված գաղափարներն ու սկզբունքները կիրառել առօրյա իրավիճակներում և ամրապնդել ծրագրի ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները։
Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան զայրույթի, դրա հնարավոր հետևանքների և դրա կառավարման վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում, ինչպես նաև գործնական մեթոդների և հաղորդակցման ռազմավարությունների շարք, որոնք կարող են օգնել նրանց բարդ իրավիճակներում արձագանքել ավելի պատշաճ և գիտակցված կերպով, նվազեցնել հակամարտությունները և կատարել պատասխանատու վարքագծային ընտրություններ։
-
1Զայրույթի էությունը և հուզական գիտակցությունը
-
2Բաժին 1.1 - Զայրույթի էությունը
-
3Զայրույթի կառուցողական և ոչ կառուցողական դրսևորման օրինակներ
-
4Թեստ. Զայրույթի վերաբերյալ տարածված պատկերացումներ և փաստեր
-
5Բաժին 1.2 - Զայրույթի զարգացման շրջափուլը
-
6Զայրույթի շրջափուլի հիմնական փուլերը
-
7Զայրույթի շրջափուլի իրական օրինակներ
-
8Թեստ. Զայրույթի փուլերի ճանաչում
-
9Ինքնավերլուծության առաջադրանք. Իմ զայրույթի ճանաչումն ու ըմբռնումը
-
10Բաժին 1.3 - Զայրույթը հրահրող գործոնները և դրա դրսևորման անհատական ոճը
-
11Զայրույթի արտահայտման չորս սովորական ոճերը
-
12Առաջադրանք. Կոնֆլիկտային իրավիճակի ինքնավերլուծություն
-
13Բաժին 1.4 - Ուղեղի և մարմնի արձագանքը զայրույթին
-
14Թեստ. Զայրույթին և կոնֆլիկտին կառուցողականորեն արձագանքելու եղանակները
-
15Ինքնավերլուծության վարժություն. Զայրույթի հետևանքների գնահատում
-
16Թեստ. Զայրույթի էության և հուզական իրազեկվածության ըմբռնում
-
17Մոդուլի ամփոփում. Զայրույթի էությունը և հուզական իրազեկվածությունը
-
18Չկառավարվող զայրույթի իրավական և սոցիալական հետևանքները
-
19Բաժին 2.1 - Իրավական հետևանքներ
-
20Թեստ. Քրեական պատասխանատվության հանգեցնող հնարավոր վարքագծային դրսևորումների ճանաչում
-
21Դեպքերի վերլուծություն. Զայրույթով պայմանավորված վարքագծի ազդեցության և հետևանքների գնահատում
-
22Իրավիճակային թեստ. Զայրույթի դրսևորումները առօրյա իրավիճակներում
-
23Վարժություն. Ինքնավերլուծության և պատասխանատվության գնահատման աշխատանքային թերթիկ
-
24Բաժին 2.2 - Դատարանի դերը
-
25Արդարադատության համակարգի հիմնական մասնակիցների դերերն ու գործառույթները
-
26Թեստ. Արդարադատության համակարգի և անձնական պատասխանատվության ըմբռնում
-
27Բաժին 2.3 - Չկառավարվող զայրույթի ազդեցությունը
-
28Վարժություն. Զայրույթի ազդեցության գնահատումն այլ անձանց վրա
-
29Թեստ. Զայրույթի ազդեցության և հետևանքների ճանաչում
-
30Բաժին 2.4 - Չկառավարվող զայրույթի շղթայական հետևանքները
-
31Չկառավարվող զայրույթի «դոմինոյի էֆեկտը»
-
32Ինքնավերլուծության առաջադրանք. Շղթայական արձագանքի կանխումը սկզբնական փուլում
-
33Թեստ. Չկառավարվող զայրույթի հետևանքների ըմբռնում
-
34Մոդուլի ամփոփում. Չկառավարվող զայրույթի իրավական և սոցիալական հետևանքները
-
35Հաղորդակցում և կոնֆլիկտների կառուցողական կարգավորում
-
36Բաժին 3.1 - Հաղորդակցման և զայրույթի փոխկապակցվածությունը
-
37Առողջ և արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացում
-
38Բաժին 3.2 - Հաղորդակցման չորս հիմնական ոճերը
-
39Վարժություն. Հաղորդակցման անհատական ոճի ուսումնասիրություն
-
40Վարժություն. Ասերտիվ հաղորդակցման հմտությունների գործնական կիրառում
-
41Բաժին 3.3 - Ակտիվ լսումը՝ որպես արդյունավետ հաղորդակցման կարևոր բաղադրիչ
-
42Գործնական վարժություններ. Ակտիվ լսելու հմտությունների զարգացում
-
43Բաժին 3.4 - Կոնֆլիկտների կառուցողական կարգավորման հնգափուլ մեթոդը
-
44Վարժություն. Կոնֆլիկտների կարգավորման հնգափուլ մեթոդի գործնական կիրառում
-
45Մոդուլի ամփոփում. Հաղորդակցում և կոնֆլիկտների կառուցողական կարգավորում
-
46Ինքնակարգավորման և հուզական լարվածության հաղթահարման հմտություններ
-
47Բաժին 4.1 - Ի՞նչ է ինքնակարգավորումը
-
48Բաժին 4.2 - Զայրույթի վաղ նախազգուշացնող ազդանշանների ճանաչում
-
49Բաժին 4.3 - Հանգստացման և հուզական լարվածության նվազեցման մեթոդներ
-
50Բաժին 4.4 - Զայրույթը հրահրող գործոնների կառավարումն իրական իրավիճակներում
-
51Թեստ. Ինքնակարգավորման և հուզական լարվածության հաղթահարման հմտությունների ըմբռնում
-
52Թեստ. Ինքնակարգավորման հմտությունների գործնական կիրառում
-
53Մոդուլի ամփոփում. Ինքնակարգավորման և հուզական լարվածության հաղթահարման հմտություններ
-
54Պատասխանատվության ստանձնում և հարաբերությունների վերականգնում
-
55Բաժին 5.1 - Վստահությունը խաթարող գործոնները
-
56Բաժին 5.2 - Պատասխանատվության ստանձնում և անկեղծ ներողություն
-
57Բաժին 5.3 - Ինչից պետք է խուսափել հարաբերությունների վերականգնման գործընթացում
-
58Վարժություն. Վստահության վերականգնումը հետևողական գործողությունների միջոցով
-
59Բաժին 5.4 - Երբ հարաբերությունների վերականգնումը նպատակահարմար կամ անվտանգ չէ
-
60Վարժություն. Պատասխանատվության ստանձնման և ներողության նամակի կազմում
-
61Թեստ. Պատասխանատվության ստանձնում և վստահության վերականգնում
-
62Թեստ. Պատասխանատվության, անձնական սահմանների և հարաբերությունների վերականգնման սկզբունքների ըմբռնում
-
63Թեստ. Զայրույթի ազդեցությունը հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա
-
64Մոդուլի ամփոփում. Պատասխանատվության ստանձնում և հարաբերությունների վերականգնում
-
65Զայրույթի կառավարման անհատական երկարաժամկետ ծրագիր
-
66Բաժին 6.1 - Երկարաժամկետ ծրագրի մշակման կարևորությունը
-
67Բաժին 6.2 - Զայրույթի կառավարման անհատական ծրագրի հիմնական բաղադրիչները
-
68Բաժին 6.3 - Զայրույթի կառավարման անհատական ծրագրի ձևանմուշը
-
69Բաժին 6.4 - Երկարաժամկետ արդյունքների ապահովմանն ուղղված SMART նպատակների սահմանում
-
70Բաժին 6.5 - Աջակցության ցանցի ձևավորում և ամրապնդում
-
71Բաժին 6.6 - Հնարավոր հետընթացներին նախապատրաստում և կրկնվող վնասակար վարքագծի կանխարգելում
-
72Վարժություն. Զայրույթի կառավարման անհատական երկարաժամկետ ծրագրի մշակում
Կարևոր իրավական վերապահում: Սույն ծրագրի որևէ բովանդակություն չպետք է մեկնաբանվի որպես իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական կամ հոգեբուժական ախտորոշում կամ որպես թերապիայի կամ հոգեկան առողջության մասնագիտական օգնության փոխարինում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իրավաբանական խորհրդատվություն կամ հոգեկան առողջության ոլորտի աջակցություն, խնդրում ենք դիմել փաստաբանի, հոգեբանի կամ համապատասխան լիցենզիա ունեցող թերապևտի։ Սույն դասընթացին մասնակցությունը չի ստեղծում հաճախորդ-ծառայություն մատուցող մասնագիտական հարաբերություն հոգեկան առողջության կամ իրավական ոլորտի մասնագետի հետ։